Գլխավոր Վերլուծություն Գրական ցերեկույթ, հանդիպումներ շրջանավարտների հետ. Ոչ ֆորմալ կրթության մարտի ծրագրերը

Գրական ցերեկույթ, հանդիպումներ շրջանավարտների հետ. Ոչ ֆորմալ կրթության մարտի ծրագրերը

543
Տարածել

Ինչպես ցանկացած այլ ամսին, մարտին եւս, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել են ուսանողների ոչ ֆորմալ կրթության ծրագրեր:

Մարտի 9

ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի նախաձեռնությամբ, միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները հյուրընկալել էին ՃԿՊԱ շրջանավարտ, հիմա՝ դասախոս ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցին: Ակադեմիայի շրջանավարտ-դասախոսի նվաճումներները լավ մոտիվացիա են ուսանողների համար: «Հարցուպատասխան» ձեւաչափով հանդիպման ժամանակ քննարկվեցին ոչ միայն սպորտն ու մարզական հաջողությունները, այլ՝ հարցերի ավելի լայն շրջանակ՝ Սաքունցի անցած ուղղուց մինչեւ ապագայի ծրագրեր:

Մարտի 30

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Անահիտ Պապոյանի նախաձեռնությամբ, բակալավրի կրթական ծրագրի առաջին ուսանողները իրենց դասընկերներին եւ դասախոսներին ներկայացրեցին ՃԿՊԱ Ճգնաժամային կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածուամբիոնի վարիչ Գրիշա Գսպոյանի «Տիեզերքի առավոտը» բանաստեղծությունների ժողովածուից մի շարք ստեղծագործություններ: Սեր, կնոջ մեծարում, հայոց բնություն, զրույց Աստծո հետ, ահա մի մասն այն թեմաների որոնք տեղ են գտել Գրիշա Գսպոայի բանաստեղծություններում:

Դեռ կբացվի Տիեզերքի Առավոտը հայոց հողում,

Խավարը շուտ կանհետանա լույսի աղբյուր հայոց հողում,

Հայոց անմեռ գիր ու բառով գաղտնիքները կբացվեն,

Աստված հզոր ու անվախճան ԲԱՆ է դրել հայոց հողում:

Գրիշա Գսպոյանը վստահ է, որ Աստված մարդու ստեղծել է արարելու, օգուտ տալու համար՝ որեւէ ոլորտում՝ արվեստ, շինարարություն, փրկարարություն եւ այլն:

Մարտի 30

ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի նախաձեռնությամբ, ակադեմիայի միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները հանդիպեցին ՃԿՊԱ շրջանավարտներ՝ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երեւան քաղաքի գլխավոր մասնագետ Դավիթ Գալոյանը:

Ուսանողների հարցերը շատ էին՝ ինչ բարդությունների եք հանդիպել սովորելիս եւ աշխատելիս, ինչից եք վախենում, ընտանիքի անդամները ինչպես են նայում ռիսկերով լեցուն ձեր մասնագիտությանը: Բանախոսների պատասխանները մեկ նախադասությամբ. «Բարդություններից մի վախեցեք, ապադեմիան ձեզ տալիս է շատ գիտելիքներ, հիմա ձեզ հասանելի են ավելի շատ գրքեր եւ ուսումնական նյութեր: Վերցրեք ձեզ տրվող ողջ գիտելիքը: Փրկարարի մասնագիտությունը կարգապահություն է դաստիարակում: Ինչքան շատ գիտելիք, այնքան ավելի մեծ հեռանկարներ»:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Ոչ ֆորմալ կրթության փետրվարի ծրագրերի մասին կարդացեք այստեղ: