Գլխավոր Վերլուծություն Մարտին վերապատրաստվել է 306 ունկնդիր

Մարտին վերապատրաստվել է 306 ունկնդիր

296
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակած աշխատանքային պլանի համաձայն, 2023 թվականի մարտին, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 9 դասընթաց՝ այդ թվում երկու արտագնա՝ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում եւ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում: Բոլոր դասընթացներին մասնակցել է 306 ունկնդիր. նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, համայնքապետարանների, նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների, կապի, տրանսպորտի, էներգետիկայի կազմակեպությունների ներկայացուցիչներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Տարերային եւ տեխնածին աղետների ժամանակ իրականացվող միջոցառումները», «Երկրաշարժից պաշտպանության վարքականոնները», «Արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Խոցելի խմբերի անվտանգության հարցերը», «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման եւ պատրաստման հարցերը» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար