Գլխավոր Վերլուծություն Փետրվարին վերապատրաստվել է 246 ունկնդիր

Փետրվարին վերապատրաստվել է 246 ունկնդիր

336
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակած աշխատանքային պլանի համաձայն, 2023 թվականի փետրվարին, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 8 դասընթաց, որոնց մասնակցել է 246 ունկնդիր. նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, պետական տարբեր գերատեսչությունների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատություններ տնօրեններ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները կարդացել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Աղետների ռիսկի կառավարում», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը» եւ այլն: