Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են ՃԿՊԱ դասախոսները

Վերապատրաստվում են ՃԿՊԱ դասախոսները

359
Տարածել

Մարտի 24-ին, 27-ին եւ 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման եւ իրականացման արդյունավետության բարձրացում» թեմայով վերապատրաստում այն դասախոսների համար, որոնք դասավանդում են ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում: Դասընթացը վարում է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի»՝ ՄԿՈՒԶԱԿ, փորձագետ Ռիտա Խաչիկյանը, մասնակցում է մոտ երեք տասնյակ դասախոս: Այս թեմայով վերապատրաստումներ ՃԿՊԱ դասախոսների համար կազմակերպվում են 2021 թվականից:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի» փորձագետը դասախոսներին է ներկայացնում առցանց ծրագրերով աշխատելու հմտությունները, առաջադրանքը ճիշտ ձեւակերպելու ձեւերը, առաջադրանքի կատարման չափանիշները, արդյունքի յուրացման գնահատման միջոցները, կրթական ծրագրեր կազմելու նրբությունները եւ այլն:

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի մասնագիտությունները դասավանդում են մոդուլային ծրագրերով եւ պլաններով, այս վերապատրաստումը օգտակար կլինի դասախոսներին: