Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ. վերին վերջույթներ

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ. վերին վերջույթներ

2516
Տարածել

Վերին վերջույթի վնասվածքները մեծամասամբ ընկնելու հետեւանք են: Ընկնող մարդն ակամա մեկնում  է ձեռքը եւ մարմնի ամբողջ ծանրությամբ կտրուկ հենվելով նրա վրա՝ կարող է վնասել ոսկրերը, կապանները, ջլերն ու մկանները:

Վերին վերջույթի վնասվածքները բաժանվում են հինգ խմբի՝ ուսագոտու, բազկոսկրի, արմնկային հոդի, նախաբազկի եւ նախադաստակի:

Վերին վերջույթը կարող է վնասվել ոսկրամկանային համակարգին բնորոշ բոլոր ձեւերով՝ կոտրվածք, հոդախախտ, կապանների (հոդի մեջ կապող օղակ) ձգում եւ պատռվածք, մկանների ու ջլերի ձգում եւ պատռվածք: Վերին վերջույթի վնասվածքի, հատկապես՝ կոտրվածքի ժամանակ, հարկ է րոպե առաջ անշարժացնել վնասված մասը: Բացի ուսագոտու վնասվածքներից՝ մնացած բոլոր դեպքերում՝ բազկոսկի, արմնկային հոդի, նախաբազկի, նախադաստակի վնասվածքներ, օգտագործում են բեկակալներ: Այս դեպքերում մեծ է արյունատար անոթների եւ նյարդերի վնասման հավանականությունը: Օրինակ՝ անրակի տակով են անցնում խոշոր արյունատար անոթներ եւ նյարդեր, ու անշարժացված վնասվածքը կարող է վնասել դրանք:

Վնասվածքի նշաններն են ցավ, այտուց, վնասված մասի մաշկի գույնի եւ ձեւի փոփոխություն, գործունեության խանգարում:

Վերին վերջույթն անշարժացնում են երկու ձեւով՝ հորիզոնական դիրք եւ բարձր դիրք:

Հորիզոնական դիրքով անշարժացնելիս տուժածին խնդրե՛ք, որ արմունկում ծալված ձեռքը պահի իրանին մոտ՝ նախաբազուկը հորիզոնական դիրքով, եւ վիրակապով ձեռքը կապե՛ք մարմնին: Բարձր դիրքով անշարժացնելիս տուժածին խնդրե՛ք արմունկում ծալված վնասված ձեռքը դնել առողջ ուսին,  եւ այդ դիրքով ձեռքը կապե՛ք մարմնին:

Վերին վերջույթի վնասված մասն անշարժացրե՛ք այն դիրքով, որով հայտնաբերել եք վնասված մասի շարժում. տեղաշարժը կարող է  ցավ եւ նոր վնասներ պատճառել տուժածին:

 

Ոսկրամկանային համակարգի այլ վնասվածքներ

Մկանների, ջլերի ձգում ու պատռվածք

Կոտրվածք