Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

147
Տարածել

2023 թվականի մարտի 16-22-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 16 երկրաշարժ

  • Մարտի 16-ին Իրանում՝ Խոյ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 7 երկրաշարժ, որոնցից մեկը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում՝ 3 բալ, Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 17-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ եւ 17 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 29 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ:
  • Մարտի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 8 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ:
  • Մարտի 20-ին Ադրբեջանում՝ Շամխոր քաղաքից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ 8 կմ արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ:
  • Մարտի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 8 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Աղստաֆա քաղաքից 23 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Մարտի 16-ին Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզեխմբի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 7,0 մագնիտուդ: Մարտի 19-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորի Գուայաս պրովինցիայի Նարանջալ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 14 մարդ, 446 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Մարտի 21-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի Կունդուզ քաղաքից 192 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հետեւանքով կան 13 զոհ եւ 94 վիրավոր: Մարտի 22-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Արգենտինայի Խուխույ նահանգի Սան Սալվադոր դե Խուխույ մայրաքաղաքից 154 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»