Գլխավոր Վերլուծություն Դասընթաց ՃԿՊԱ-ում. Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS) եւ հեռազննում

Դասընթաց ՃԿՊԱ-ում. Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS) եւ հեռազննում

316
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի (UNDP) նախաձեռնությամբ եւ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մարտի 17-ին կանցկացվի «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (Geographic Information System`GIS) եւ հեռազննում, սելավային ռիսկերի մոդելավորում» դասընթաց, որին կմասնակցեն ակադեմիայի եւ դասախոսները եւ ուսանողները:

Բանախոսներն են UNDP աղետների ռիսկի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, ՃԿՊԱ դասախոս, հեռազննման փորձագետ Լիլիթ Մինասյանը, ճապոնական OYO կորպորացիայի սելավահոսքի ռիսկի մոդելավորման միջազգային փորձագետ Ջուն Մացուոն: Դասընթացը կվարի ՃԿՊԱ պրոռեկտոր, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին գիտելիքներ տալ հեռազննման տեխնոլոգիաների եւ դրանք կիրառման մասին, սովորեցնել ազատ հասանելի տեղեկատվական առցանց բազայից ներբեռնել տիեզերական նկարներ՝ օգտագործելով հեռազննման տեխնոլոգիաները:

Ծրագրի վերջնական նպատակն է հեռազննման տեխնոլոգիաների թեման ներառել ՃԿՊԱ կրթական ծրագրերում:

Առավել մանրամասն՝ դասընթացի ավարտին: