Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

40
Տարածել

2023 թվականի մարտի 9-15-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

  • Մարտի 10-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 12-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 25 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Մարտի 14-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի Մադանգ քաղաքից 119 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»