Գլխավոր Նորություններ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ

ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ

804
Տարածել

2013 թվականին ռուսական Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու կյանք խլած և 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցը մոտենում է հանգուցալուծմանը: Այդ մասին Հրաչյա Հարությունյանի հարազատներին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունում: Նշենք, որ նախարարությունը դեռ 2014-ի դեկտեմբերի 24-ին այդ հարցով դիմել էր ՌԴ արդարադատություն նախարարությունը, սակայն մինչև օրս Հրաչյային Հայաստան տեղափոխելու հարցում էական տեղաշարժ չէր նկատվում:

Պատճառը, ռուսական կողմի հավաստմամբ, զոհված հարազատների՝ Հրաչյայի դեմ ներկայացված քաղհայցերն էին, որոնցով փոխհատուցում էին պահանջում Հրաչյայից:

Ըստ տեղեկությունների, հարցն արդեն լուծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և արդարդատության նախարարության հետևողականության արդյունքում, որովհետև միայն ֆինանսական պարտավորությունները կատարելուց  հետո էր հնարավոր լուծել Հրաչյային հայրենիք տեղափոխելու հարցը:

Այդ մասին հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: