Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

112
Տարածել

2023 թվականի մարտի 2-8-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Մարտի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ եւ 6 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ ։
  • Մարտի 4-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 2 կմ հյուսիս՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 5-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 6 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ եւ Իգդիր քաղաքից 32 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Մարտի 2-ին 6,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Վանուատուի Լուգանվիլ քաղաքից 85 կմ դեպի արեւմուտք: Մարտի 4-ին Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզեխմբի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,9 մագնիտուդ: Մարտի 7-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել համապատասխանաբար Ֆիլիպինների Սան Մարիանո քաղաքից 7 կմ դեպի արեւելք եւ Պապուա Նոր Գվինեայի Կավիենգ քաղաքից 69 կմ դեպի հարավ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»