Գլխավոր Վերլուծություն Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ԱՎԱԱ կոնվենցիայի բյուրոյի բնատեխնածին աղետների աշխատանքային խմբի համակարգող

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ԱՎԱԱ կոնվենցիայի բյուրոյի բնատեխնածին աղետների աշխատանքային խմբի համակարգող

371
Տարածել

Փետրվարի 13-15-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի բյուրոյի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցել է նաեւ բյուրոյի անդամ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը:

Բյուրոն աշխատանքային պլանները հաստատում է երկու տարվա համար: Բյուրոյի առաջին նիստում հաստատվել է 2023 եւ 2024 թվականների աշխատանքային պլանը, Արմինե Հայրապետյանը ընտրվել է բնատեխնածին աղետների աշխատանքային խմբի համահամակարգող: Խմբի երկրորդ համակարգողը Նորվեգիայի ներկայացուցիչ Թորիլ Թանդբերգն է:

Առավել մանրամասն՝ այստեղ: