Գլխավոր Միջոցառումներ ԱԻ դասընթացներ՝ ճամբարականների համար

ԱԻ դասընթացներ՝ ճամբարականների համար

3360
Տարածել

Հուլիսի 9-ից Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում մեկնարկել էր պատանի երկրապահների ճամբարը: Մասնակցում էր մոտ 350 հոգի:

Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Ալեքսանյանի խոսքով՝ ուսուցողական ծրագրում ներառված էին նաեւ արտակարգ իրավիճակների թեմաներով տեսական ու գործնական պարապմունքներ: Ջոկատի հերթափոխի պետերն ու օղակի հրամանատարները երեք անգամ հանդիպել են ամեն հոսքի հետ, բացատրել հրդեհի, երկրաշարժի եւ այլ պատահարների ժամանակ վարվելակերպը, սովորեցրել առաջին օգնության հմտություններ:

Բացի դրանից՝ Սեւանա լճում ճամբարականների լողի ժամին փրկարարներն ապահովել են նրանց անվտանգությունը:

Արթուր Ալեքսանյանը նկատեց՝ երեխաները ոգեւորված էին մասնակցում դասերին, ակտիվ էին հատկապես աղջիկները:

Ճամբարը կփակվի օգոստոսի 23-ին:

Անի Անտոնյան

Լուսանկարները տրամադրել է հրամանատարը