Գլխավոր ՀՀ ՆԳՆ 77 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

77 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

412
Տարածել

Մարտի 12-18-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 77 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 60 մարդ՝ 23 ծառայող, 31 ընտանիքի անդամ, 6 կենսաթոշակառու։ 42-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է մեկ կանչ:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մարտի 16-18-ն անցկացված «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստմանը մասնակցել է նաեւ բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի ավագ հրահանգիչ փ/ծ մայոր Աննա Բարսեղյանը: