Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

196
Տարածել

2023 թվականի հունվարի 26-ից փետրվարի 1-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 18 երկրաշարժ

  • Հունվարի 28-30-ը Իրանում՝ Խոյ քաղաքի մոտակայքում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 16 երկրաշարժ, որոնցից 3-ը զգացվել են ՀՀ տարածքում։
  • Հունվարի 28-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 8 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզում` 5 բալ , Վայոց Ձորի, Արարատի մարզերում, Արցախում եւ Երեւան քաղաքում` 3-4 բալ, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ, Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Արագածոտնի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 28-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք՝ 6-7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ եւ Մեղրի քաղաքներում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ՝ 6-7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի մարզում՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 30-ին Իրանում՝ Մակու քաղաքից 34 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 33 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հունվարի 26-ին եւ 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Փետրվարի 1-ին Ֆիլիպինների Դավաո դե Օրո պրովինցիայի Մոնկայո բնակավայրից 6 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»