Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

101
Տարածել

2023 թվականի հունվարի 5-11-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

  • Հունվարի 6-ին Իրանում՝ Ահար քաղաքից 14 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 7-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 39 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հունվարի 8-ին 7,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատուի տարածքում` Պորտ Օլրի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, որին հետեւել է 5,0 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ: Հաջորդ օրը Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից 347 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 7,6 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1 մարդ, 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»