Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 82 խորհրդատվություն, 6 ուղեգրում, 4 երթ. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

82 խորհրդատվություն, 6 ուղեգրում, 4 երթ. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

41
Տարածել

2022 թվականի դեկտեմբերի 30-ից 2023 թվականի հունվարի 5-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 82 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 26 մարդ` 23 ծառայող, 1 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու: 6-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 4 երթ: