Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ հինգ երկրաշարժ

1625
Տարածել

2022 թվականի մարտի 30-ից ապրիլի 6-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ հինգ երկրաշարժ.

  • Ապրիլի 1-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 5-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 5-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 20 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ եւ Բավրա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 5-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ 11 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

Ապրիլի 4-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Մարտի 31-ին Խաղաղ օվկիանոսի հարավում` Նոր Կալեդոնիայի տարածքում տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 15 երկրաշարժ, որից մեկը ունեցել է 6,5 մագնիտուդ: Ապրիլի 4-ին  6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Վանուատուի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»