Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

109
Տարածել

2022 թվականի դեկտեմբերի 29-ից 2023 թվականի հունվարի 4-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Դեկտեմբերի 29-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւելք՝ եւ 4 բալ ուժգնությամբ Վրաստանում՝ Լագոդեխի քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք։ Դեկտեմբերի 30-ին տարածաշրջանում գրանցվել է 2022 թվականի վերջին երկրաշարժը. Իրանում՝ Մակու քաղաքից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։ Հունվարի 2-ին գրանցվել է 2023 թվականի առաջին երկրաշարժը. Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ հյուսիս՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»