Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 2022 թվականին Արցախում փրկարարները հայտնաբերել են ավելի քան 55 հազար միավոր զինամթերք

2022 թվականին Արցախում փրկարարները հայտնաբերել են ավելի քան 55 հազար միավոր զինամթերք

46
Տարածել

Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ուժերի վարչության սակրավորական խմբերը 2022 թվականին կյանքին վտանգ սպառնացող զինամթերքի հայտնաբերման եւ ոչնչացման նպատակով կատարել են 530 ելք՝ 520 հետախուզական եւ ոչնչացման աշխատանքներ, 10՝ ականազերծում:

Սակրավորական աշխատանքների արդյունքում Արցախի տարածքից հայտնաբերվել է 2041 միավոր պայթուցիչ, 14 հակատանկային ական, 37 հակահետեւակային ական, 412 հրթիռ, 685 հրթիռակասետային ռումբ, 1013 ականանետային ական, 4961 արկ, 44074 հատ փոքր տրամաչափի զինամթերք, 134 գնդիկաբեկորային ավիառումբ, 726 ձեռքի նռնակ եւ 1674 հատ ՊԳ-7 տիպի նռնականետի նռնակ: Մեկ տարվա ընթացքում հայտնաբերված փոքր եւ խոշոր տրամաչափի զենք- զինամթերքի ընդհանուր թիվը՝ 55393: Մաքրվել է 117 800 քմ տարածք:

Հետախուզական աշխատանքներին զուգահեռ՝ սակրավորներն արձագանքել են քաղաքացիների բոլոր կանչերին, իրազեկման դասընթացներ անցկացրել ուսումնական հաստատություններում եւ բնակչության շրջանում: Սպասվող պայթյունների մասին քաղաքացիներին նախապես տեղեկացվել է SMS հաղորդագրությունների միջոցով:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն