Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Ի նպատակ արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության տեխնիկական անվտանգության

Նախագիծ. Ի նպատակ արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության տեխնիկական անվտանգության

123
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանքային պարարտանյութերի պահպանման եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները» սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծ:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված վնասակար նյութերի սահմանաքանակների ցանկում ներառված նյութերի սահմանաքանակները գերազանցող պահեստները եւ պահեստարանները արտադրական վտանգավոր օբյեկտներ են: Իսկ նշված նախագծի ընդունումը կնպաստի արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովմանը:

Նախագծով սահմանված են հանքային պարարտանյութերի քիմիական, ճառագայթային անվտանգության չափաքանակները, հանքային պարարտանյութերի անվտանգության անձնագրի ձեւաթերթը, այդ անձնագրում նշվող նվազագույն պահանջները, հանքային պարարտանյութերի արտադրության մեջ տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ անվտանգության պահանջներ, պահպանման պահանջները եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ: