Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 2167 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 2167 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

164
Տարածել

Նոյեմբերի 21-28-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ, այդ թվում՝ 19 կենցաղային: Փրկարարները կատաչել են 16 ելք:

Մասնավորաբար՝ բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով 4 ելք, հրդեհ մարելու նպատակով՝ 8 ելք, խափանված փականով դուռ բացելու նպատակով՝ 7 ելք, խափանված վերելակից քաղաքացիներին ազատելու նպատակով՝ 3 ելք:

Առաջիկա օրերին Արցախում սպասվում է ձյան տեղումներ: ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 14 ելք: Հայտնաբերվել է 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը կարեւորելով բնակչության անվտանգությունը` շուրջօրյա ծառայություն է իրականացնում եւ արձագանքում Հանրապետության տարածքում տեղի ունեցած դեպքերին եւ պատահարներին:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911, 101, 112. /047/ 94-09-11

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն