Գլխավոր Միջոցառումներ Պատսպարման վարժանքներ՝ մարզերում

Պատսպարման վարժանքներ՝ մարզերում

3316
Տարածել

Օրերս Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Գործարկվել են համայնքի էլեկտրաշչակները: Կազմակերպվել է համայնքի բնակչության, մսուր-մանկապարտեզի երեխաների եւ աշխատակազմի, համայնքապետարանի եւ բուժամբուլատորիաի անձնակազմի պատսպարում մասնավոր տների նկուղներում։ Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Բացի դրանից՝ Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ա․ Առաքելյանը, ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Ղուկասյանը եւ ՄՓՎ ՃԿԿ ՕՀՀ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները:

Փրկարարները մասնակցել են նաեւ Հացիկ համայնքում կազմակերպված «Տարհանված բնակչության ընդունման եւ կենսապահովման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժությանը:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության եւ ստորաբաժանումների ծառայողները Ոսկեվազ եւ Ալագյազ համայնքներում անցկացրել են «Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանք՝ էլեկտրական շչակի գործարկմամբ։ Ալագյազ համայնքի ղեկավարությունը քննարկել է նաեւ քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ ՔՊ միջոցառումների կազմակերպումը:

Վարչության հաստատած սցենարի համաձայն՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ «Աղջիկների սկաուտների եւ գայդերի միավորման» ծավալած ճամբարային ավանում, փրկարարները կազմակերպել են տեսական եւ գործնական պարապմունքներ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները