Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Վասն հրագործական արտադրատեսակների անվտանգության

Նախագիծ. Վասն հրագործական արտադրատեսակների անվտանգության

142
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հրագործական արտադրատեսակների արտադրությունների եւ պահման համար պահեստների, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքների (սարքավորումներ, հրասանդներ) կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի կառավարության որոշման նախագիծ: Նպատակը՝ քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության պաշտպանություն, պետական, համայնքային, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի պաշտպանություն, շրջակա միջավայրի, կենդանիների եւ բույսերի կյանքի կամ առողջության պահպանություն, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործողությունների նախաշգուշացում, սպառողների շահերի պաշտպանություն, հրագործական արտադրանքների անվտանգության վերաբերյալ տեղեկատվության ապահովում:

Նախագծով սահմանվում են հրագործական արտադրատեսակների անվտանգության հիմնական պահանջները, վտանգավոր գործոնները եւ վտանգավոր գոտիները, հրագործական արտադրատեսակներ պարունակող վտանգավոր բեռների դասերը, հրագործական արտադրատեսակների արտադրման, իրացման, պահման, փոխադրման պահանջները եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ: