Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 2167 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 2167 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

139
Տարածել

Նոյեմբերի 21-28-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ:

Փրկարարներն արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին: Անցած շաբաթ փրկարարները բացել են խափանված փականով 7 դուռ, երեք կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակներից, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է չորս ելք: Անցած շաբաթ գրանցվել է 8 հրդեհ:

Առաջիկա օրերին Արցախում սպասվում են ձյան տեղումներ: Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 14 ելք: Հայտնաբերվել է 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը կարևորելով բնակչության անվտանգությունը` շուրջօրյա ծառայություն է իրականացնում և արձագանքում Հանրապետության տարածքում տեղի ունեցած դեպքերին և պատահարներին:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911, 101, 112. /047/ 94-09-11

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն