Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2527
Տարածել

Ապրիլի 30-մայիսի 6-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ՝

Մայիսի 1-ին Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 16 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 2-ին Թուրքիայում՝ Պատնոս քաղաքից 45 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջւան-Վրաստան սահմանային գոտում՝ Գյանջա քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ:  Մայիսի 2-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի  ունեցել Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից 141 կմ դեպի հարավ: Սեյսմիկ իրադարձությանը հետեւել է 4,0 եւ ավելի մագնիտուդով 12 հետցնցում, որից երկուսը` 5.4 եւ 5.3 մագնիտուդերով: Մայիսի 6-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում (Բանդա ծով)` Մալուկու պրովինցիայի Ամբոն քաղաքից 394 կմ դեպի հարավ-արեւմուտք, եւ ունեցել է 6,8 մագնիտուդ:  Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով տուժել է 25 մարդ: Այն տեղի է ունեցել մայիսի 6-ին Իրանի Լոռեսթան նահանգի Խորամաբադ քաղաքից 31 կմ դեպի հյուսիս։

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»