Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում Ռուսաստանում. Ճոպանային համակարգեր

Վերապատրաստում Ռուսաստանում. Ճոպանային համակարգեր

117
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայն, հոկտեմբերի 3-25-ը Ռուսաստանի Ուֆա քաղաքի «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնում կվերապատրաստվի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի», Երեւանի, Շիրակի, Լոռու փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 փրկարար: Վերապատրաստման թեման է՝ «Ճոպանային համակարագերի միջոցով բարձրությունների վրա աշխատանքներ ուսուցանող մասնագետների պատրաստում»:

Դասընթացի մասին առավել մանրամասն՝ մեր փրկարարների վերադարձից հետո:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ