Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Որակավորման կարգ է ստացել 377 փրկարար ծառայող

Որակավորման կարգ է ստացել 377 փրկարար ծառայող

2504
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ փետրվարի 21-ից մարտի 1-ը Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության «ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատում եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներում, մարտի 25-ից ապրիլի 8-ը` Երեւանի փրկարարական վարչության թիվ 2, 4, 6, 8, 10 հրշեջ-փրկարարական ջոկատներում, թիվ 13 ՀՀՋ-ում, «Նաիրիտ» գործարանի պահպանության ՀՀՋ-ում անցկացվել են փրկարարական ծառայողների որակավորման քննություններ:

Քննություններն անցկացվել են ԱԻ նախարարի 2015 թվականի հունիսի 24-ի N 621-Ն հրամանով հաստատված «Փրկարարական կազմավորումների եւ փրկարարների որակավորման պահանջների ու նորմատիվների» համաձայն:

Քննության տեսական մասում ստուգվել են փրկարարների գիտելիքերը ընդհանուր ֆիզիկական, հակահրդեհային պատրաստության, առաջին օգնության, փրկարարական, ջրափրկարարական, հանքափրկարարական աշխատանքների մասին: Գործնական մասում գնահատվել է ֆիզիկական պատրաստությունը՝ ձգում, 10-ակի վազք, վազք 60, 1000 եւ 2000 մետր, եռացատկ եւ այլ վարժություններից:

Արդյունքում ՝  377 փրկարար ստացել է փրկարարական տարբեր կարգեր:

Ընդհանուր առմամբ՝ 2013-2018 թվականների ընթացքում փրկարարական որակավորման կարգ է ստացել 1133 հոգի, որոնցից «միջազգային»` 39 հոգի, «1-ին կարգ»` 50 հոգի, «2-րդ կարգ»` 49 հոգի, «3-րդ կարգ»` 104 հոգի, «Փրկարար»`  891 հոգի:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ