Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

1013
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 15-21-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ.

  • Սեպտեմբերի 17-ի Հայաստանում՝ Աշոցք գյուղից 12 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 18-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում, ինչպես նաեւ մի շարք հարակից համայնքներում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Սեպտեմբերի 15-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 20-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 34 կմ հյուսիս-արեւմուտք եւ 22 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, իսկ Խոյ քաղաքից 22 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք՝ 7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ, Երեւան, Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին 6,5 եւ 6,9 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Թայվանի Հուալյան քաղաքից համապատաս­խանաբար 94 կմ եւ 88 կմ դեպի հարավ: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 1 մարդ, 140 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Սեպտեմբերի 19-ին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի Կոլիմա նահանգի Կոլիմա քաղաքից 110 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են տներ, շենքեր, տաճարներ, բժշկական հաստատություններ, դպրոցներ եւ այլն: Հաջորդ օրը 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կոմանդորյան կղզիների տարածքում:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»