Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՃԿՊԱ-ում. Վարվելաձեւ

Վերապատրաստում ՃԿՊԱ-ում. Վարվելաձեւ

1100
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, սեպտեմբերի 19-ին եւ 20-ին անցկացվում է «Արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձեւ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 16 հոգի:

Դասընթացն անցկացնում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի», փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության, հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները:

Առավել մանրամասն՝ այստեղ