Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Վասն պայթուցիկ նյութերի եւ սարքավորումների անվտանգ շահագործման

Նախագիծ. Վասն պայթուցիկ նյութերի եւ սարքավորումների անվտանգ շահագործման

1104
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Lիցենզավորման մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով առաջարկվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), հրագործական նյութերի, արտադրանքերի (պիրատեխնիկա, սիլիտրա եւ այլ պայթյունավտանգ նյութեր/ապրանքներ) ներկրումը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Ըստ նախարարության, սույն թվականի օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր աղետից հետո է ծնվել պայթուցիկ եւ հրագործական նյութերին վերաբերող գործընթացները լիցենզավորելու անհրաժեշտությունը:

Հրագործական եւ պայթուցիկ նյութերի արտադրությունը, ներմուծումը, առեւտուրը, շահագործումը առնչվում են մարդկանց անվտանգության, առողջությանը, անհրաժեշտ է գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկել եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանել:

Ըստ նախագծի լիցեզավորման են ենթակա.

  • Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրությունը կամ ներկրումը
  • Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտուրը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը) եւ պայթեցման աշխատանքների կատարումը
  • Հրագործական նյութերի/արտադրանքների ներկրումը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը (իրացումը), կիրառումը (շահագործումը):

Առավել մանրամասն՝ այստեղ