Գլխավոր Միջոցառումներ Օբյեկտային վարժանք՝ Արմավիրում

Օբյեկտային վարժանք՝ Արմավիրում

163
Տարածել

Oգոստոսի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերության Արմավիրի մասնաճյուղի անձնակազմի հետ անցկացրել է «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը գործարանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Նպատակն էր ստուգել ու կատարելագործել արձագանքող ուժերի եւ կազմակերպության կազմավորումների գործնական հմտությունները որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում, հաստատել համագործակցություն։

Առաջարկվել է պարբերաբար անցկացնել վարժանքներ՝ ավելի բարդ իրավիճակներում խուճապի չմատնվելու եւ համակարգված գործելու նպատակով։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ