Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 45 խորհրդատվություն, 19 ուղեգրում, 3 երթ. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

45 խորհրդատվություն, 19 ուղեգրում, 3 երթ. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

126
Տարածել

Օգոստոսի 12-18-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը 911 հեռախոսահամարով խորհրդատվություն է տրամադրել 45  քաղաքացու:

Բուժկանխարգելման բաժին է դիմել 31 հոգի՝ 11 ծառայող, ընտանիքի 17 անդամ, 3 կենսաթոշակառու: Ստացիոնար բուժման է ուղեգրվել 19-ը:

Շտապ օգնության մեքենան կատարել է 3 երթ:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից հետո մինչ օրս բուժանձնակազմն ապահովում է հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող փրկարար ծառայողների բուժապահովումը:

Շաբաթվա ընթացքում բուժվարչությունը «Smartcliv» կազմակերպության աշխատակիցների հետ անցկացրել է «Առաջին բուժօգնության» դասընթաց: Իսկ օգոստոսի 17-ին ԱԲՕԲ ավագ հրահանգիչ, փ/ծ լեյտենանտ Դիանա Գրիգորյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է  «Աջակցություն՝ կառավարելու կորոնավիրուսային հիվանդության եւ այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացին: