Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում ու Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ...

Անցած յոթ օրում Հայաստանում ու Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

114
Տարածել

Օգոստոսի 11- 17-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի ու Արցախի հանրապետությունների տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • օգոստոսի 15-ին Վրաստանի Ախալցխա քաղաքից 42 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
  • օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաեւ Ոսկետափ, Երասխ ու Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Օգոստոսի 14-ին 6.4 եւ 6.2 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են եղել համապատասխանաբար Կերմադեկ եւ Լոյալթի կղզախմբերի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»