Գլխավոր Ուսուցողական նյութեր ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում բարձր առաջադիմությամբ սովորողները կրթաթոշակ են ստանում

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում բարձր առաջադիմությամբ սովորողները կրթաթոշակ են ստանում

3651
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 1-ից մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը: Ակադեմիան իրականացնում է առկա ու հեռակա ուսուցում միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և հետբուհական կրթական ծրագրերով:

Միջին մասնագիտական կրթական ծրագրում բարձր առաջադիմությամբ սովորողները կրթաթոշակ են ստանում, իսկ նույն կրթական ծրագրի գերազանց եւ լավ գնահատականներով շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսում: Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների ընդունելությունը իրականացվում է առանց քննությունների՝ մրցույթային կարգով, դպրոցի ավարտական վկայականի գնահատականների հաշվառմամբ:

Ակադեմիան ուսուցում է իրականացնում նաեւ Ստեփանավան քաղաքում:

Առավել մանրամասն՝ այստեղ