Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 28 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

28 հեռախոսային խորհրդատվություն․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

96
Տարածել

Օգոստոսի 1-8-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը գրանցել է 28 զանգ, որոնցից 12-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ։

Մնացածը եղել են հետեւյալ հարցերով․ 1-ական զանգ՝ հրդեհի, միջանձնային բնույթի խնդրի ու ռումբի/պայթուցիկ սարքի, 2 զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ եւ 11 զանգ՝ հոգեկան խանգարում ունեցող քաղաքացիներից։

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։