Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վերապատրաստվում են զանգերի սպասարկման կենտրոնների փրկարարները

Վերապատրաստվում են զանգերի սպասարկման կենտրոնների փրկարարները

104
Տարածել

Հուլիսի 18-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն իրականացրել է հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, անհատական հոգեբանական խորհրդատվություն եւ «Զանգերի սպասարկման հոգեբանական առանձնահատկությունները թեմայով դասընթաց՝ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Երեւան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի եւ բոլոր մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների զանգերի սպասարկում իրականացնող 92 աշխատակցի հետ:

Ծրագրի նպատակն էր անդրադառնալ զանգերի արդյունավետ սպասարկման հոգեբանական առանձնահատկություններին, մասնագետներին ծանոթացնել ինքնակարգավորման մեթոդներին եւ հմտություններին, որոնք կօգնեն պահպանել սթրեսակայունության եւ աշխատունակության բարձր մակարդակ։

Օգոստոս ամսվա ընթացքում նախատեսվում է եւս մեկ շրջան անցկացնել ծրագրին չմասնակցած աշխատակիցների համար:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ