Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1278
Տարածել

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ ավելի բալ ուժգնությամբ 6 երկրաշարժ: Մասնավորապես՝

  • հուլիսի 30-ին՝ Թուրքիայի Աղրի քաղաքից 65 կմ արեւմուտք՝ 4 բալ, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • օգոստոսի 1-ին՝ Նախիջեւան քաղաքից 35 կմ արեւելք՝ 3 բալ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 32 կմ հյուսիս-արեւելք՝ 5-6 բալ, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • օգոստոսի 3-ին՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ է գրանցվել: Հուլիսի 28-ին Չիլիի Անտոֆագաստա տարածաշրջանի ափամերձ  տարածքում՝ Էլ Լոա նահանգի Կալամա քաղաքից 147 կմ դեպի արեւմուտք, տեղի է ունեցել երկրաշարժ  6.1 մագնիտուդով: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»