Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է եւս 10 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է եւս 10 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1716
Տարածել

Հուլիսի 11-17-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը ճանաչողական բնույթի: Գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 եւ ոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ:
Գրանցվել է 10 հրդեհ, որոնց գերակշիռ մասը՝ չոր խոտատարածքներում: Փրկարարները օպերատիվ հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու եւ հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով: Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:
Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները բացել են խափանված փականով 78 դուռ, երկու կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակից: 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 4 կանչերի:
Օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել հուլիսի 17-ին, Այգեստան համայնքի տարածքում, փրկարարները հայտնաբերել են սողունին եւ տեղափոխել անվտանգ վայր:
Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու եւ բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 2 պայթուցիչ, 1 հակահետեւակային ական եւ հրթիռակասետային 8 ռումբ:
ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն