Գլխավոր Վերլուծություն Վերջին մեկ ամսում Հայաստանում նոր ԱՎՕ-ներ չեն գրանցվել

Վերջին մեկ ամսում Հայաստանում նոր ԱՎՕ-ներ չեն գրանցվել

1775
Տարածել

2019 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 20 019 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2020 թվականի մարտի 15-ի դրությամբ՝ 21 403: COVID-19 վարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի մարտի 11-ից հետո Հայաստանում նոր ԱՎՕ-ներ չեն գրանցվել՝ դրանց քանակը նույնն է՝ 21403:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են. կամ կոնսերվացված են կամ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (մոտ 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3600, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: