Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

1807
Տարածել

2022 թվականի հունիսի 23-29-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Հունիսի 27-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք` 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 4 բալ, ինչպես նաեւ Տաշիր եւ Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։ Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ • Հունիսի 28-ին Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։ • Հունիսի 29-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս 6,0 եւ ավել մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»