Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 45 խորհրդատվություն, 27 ուղեգրում, 3 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

45 խորհրդատվություն, 27 ուղեգրում, 3 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

1859
Տարածել

2022 թվականի հունիսի 16-23ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 45 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 55 մարդ` 33 ծառայող, 18 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու։ 27-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 3 երթ:

Վարչության մասնագետները կազմակերպել են վերապատրաստման տարբեր դասընթացների բժշկական ապահովումը: