Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 578 կանչի են արձագանքել

Փրկարարները 578 կանչի են արձագանքել

2002
Տարածել

Հունիսի 20-26-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 578 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Անցած շաբաթ գրանցվել է 78 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ գրան փրկարարները 165 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Նոր նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Լոռիում, Վայոց ձորում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 84 ահազանգ է ստացվել: 84 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 22 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 40 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում», «Հրդեհաշիջումը մշակութային հաստատություններում», «Հրդեհաշիջման կազմակերպումը մանկապարտեզներում», «Հրդեհաշիջումը հացաթխման արտադրամասում», «Հրդեհաշիջումը ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ոչ պարենային ապրանքների պահպանման վարչության պետական պահուստի պահպանության բաժնի Եղեգնաձոր տեղամասի պահեստային մասում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը պայթունավտանգ օբյեկտներում», «Հրշեջ կամավորական հենակետի անձնակազմի մասնագիտական ուսուցում», «էներգետիկ ցանցում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը», «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» «Հրդեհաշիջումը բնակելի շենքի տանիքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: