Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ-ն կհրատարակի պաշտպանական կառույցների մասին նոր ձեռնարկ

ՃԿՊԱ-ն կհրատարակի պաշտպանական կառույցների մասին նոր ձեռնարկ

2257
Տարածել

 

Հունիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի հերթական նիստը:

Գիտխորհրդի անդամներն ամփոփեցին ՃԿՊԱ 2021-2022 ուսումնական տարվա միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները: Հունիսի մեկից մեկնարկել է ՃԿՊԱ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունը: Անցած 20 օրում արդեն 60 դիմում է ստացվել, որոնց մի մասը՝ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած եւ բակալավրի կրթական ծրագրում սովորելու ցանկություն ունեցողների դիմումներն են: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի թույլատրեց պաշտպանական կառույցներին եւ դրանց շահագործման կանոններին վերաբերող նոր ձեռնարկի տպագրությունը:

Առավել մանրամասն՝ այստեղ