Գլխավոր Նորություններ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

619
Տարածել

Սահմանամերձ Տավուշում ծրագիրը գրավել է լրատվամիջոցներին

2014-ի մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ,ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանե կարգը, իսկ սեպտեմբերի 25-ին՝ նշված գնահատման ժամանակացույցն ու կազմակերպությունների ցանկը:

2015-2019 հատվածի համար քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում է արվելու մարզային և համայնքային 35 կազմակերպություններում: Մինչ օրս գնահատվել է 20 կազմակերպություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ, կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, արդարադատության, մշակույթի նախարարություններին ենթակա կազմակերպություններ և այլն: Հայաստանի 10 մարզից 9-ը՝ բոլոր համայնքներով, արդեն գնատահվել է՝ Վայոց ձոր, Գեղարքունիք, Արարատ, Արմավիր, Սյունիք, Կոտայք, Լոռի, Արագածոտն, Տավուշ: Այս տարվա նոյեմբերին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում կարվի Շիրակում՝ ներառելով բոլոր համայնքները:

Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ ուշադրությունից դուրս չի մնում ոչ մի կազմակերպություն: Օրինակ, Արմավիրի մարզի համալիր գնահատման մեջ ներառվել է Մեծամորի ատոմակայանը:

Քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության հարցերով կառավարման մարմինների կազմակերպությունների գործունեությունը համակարգող բաժնի պետ Արթուր Խաչիկյանի խոսքով՝ 2018, 2019 թվականներին քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում է արվելու անցած տարիներին գնահատում չանցած նախարարություններում և գերատեսչություններում՝ պաշտպանության նախարարություն և ստորաբաժանումներ, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և ստորաբաժանումներ, Կենտրոնական բանկ, Ազգային վիճակագրական ծառայություն և այլն:

Գնահատումը սովորաբար տևում է 4 օր, հինգերորդ օրն անցկացվում է շտաբային ուսումնավարժություն՝ ստուգելու համար տեղի քաղպաշտպանության կազմավորումների պատրաստվածության աստիճանը: Վերջում քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքային խումբը ակտ է կազմում, որում, բացի վիճակը ներկայացնելուց, նաև առկա թերությունները և բացերը վերացնելու՝  քաղպաշտպանության համակարգը բարելավելու հստակ առաջարկներ են լինում. արդիականացնել ազդարարման համակարգը, ձեռք բերել այս կամ այն գույքը և այլն: Ակտը հաստատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը, իսկ գնահատված կազմակերպությունը ակտի հիման վրա կազմում է թերությունների վերացման ժամանակացույց: Չի բացառվում, որ քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքային խումբը ևս մեկ անգամ անցնի արդեն գնահատված գերատեսչություններով ու կազմակերպություններով՝ տեսնելու համար թե ով ուր է հասել թերությունների վերացման հարցում:

2015-2017 հատվածում իրականացված գնահատումներից Արթուր Խաչիկյանն առանձնացնում է սահմանամերձ Տավուշում կատարված աշխատանքը: Հայ-ադրբեջանական 930 կմ երկարությամբ սահմանի 352 կմ-ը Տավուշի ,բաժիննե է, մարզում քիչ չեն սահմանին ,կպածե բնակավայրերը: Տավուշի մարզային լրատվամիջոցները, այդ թվում՝ հեռուստաընկերությունը, լայնորեն լուսաբանել են թե քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատումը, թե ավարտական շտաբային վարժանքը, հարցազրույցներ ունեցել պատասխանատուների հետ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ