Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 24 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

24 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

459
Տարածել

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մարտի 1-9-ը ժամանակահատվածում ստացել է 24 զանգ, որից 11-ը՝ հոգեբական ուղղորդման վերաբերյալ: Այս 11-ից 6-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 5-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական հրդեհի եւ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ ինքնասպանության փորձի, միջանձնային բնույթի խնդիրների, երեխաներին վերաբերող հարցով խորհրդատվության, ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։