Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 37 խորհրդատվություն, 32 ուղեգրում, 3 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

37 խորհրդատվություն, 32 ուղեգրում, 3 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2059
Տարածել

2022 թվականի հունիսի 9-16-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 37 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 50 մարդ` 22 ծառայող, 14 ընտանիքի անդամ, 14 կենսաթոշակառու։ 32-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 3 երթ:

Վարչության մասնագետները կազմակերպել են փրկարարների վերապատրաստման դասընթացների բժշկական ապահովումը: