Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ դասախոսի 23-րդ ռեկորդը

ՃԿՊԱ դասախոսի 23-րդ ռեկորդը

2467
Տարածել

Հունիսի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում Գինեսի գրքի եւ Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, մաս-ռեստլինգ եւ ուժային եռամարտ սպորտաձեւերից միջազգային տարբեր մրցաշարերի մեդալակիր, «Սաքունց» աշխարհի ռեկորդների գրքի հիմնադիր, ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ-դասախոս Յուրի Սաքունցը գերազանցեց իր առաջին ռեկորդը` ատամներով 10 մետր տեղաշարժելով  37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-մեքենա:
Երեք տարի առաջ սահմանված ռեկորդի համեմատ` մարզիկը ծանրությունն ավելացրել էր 12, 5 տոննայով:
Նոր ռեկորդը սահմանելու թույլտվություն Յուրին ստացել էր անմիջապես Գինեսի գրքի գնահատող հանձաժողովից, ինչը հազվադեպ երեւույթ է:

Առավել մանրամասն՝ այստեղ