Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ռուսաստանում կվերապատրաստվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 12 փրկարար

Ռուսաստանում կվերապատրաստվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 12 փրկարար

1846
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հունիսի 20-ից հուլիսի 13-ը Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի «Ցեյ» ուսումնա-մարզական կենտրոնում կվերապատրաստվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության (այսուհետ ՓՈՒՎ) հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական վարչությունների 12 փրկարար: Վերապատրաստման թեման է՝ «Լեռնային պատրաստություն. Նախնական լեռնային պատրաստությունից մինչեւ 3-րդ կարգի լեռնագնաց»:

Մանրամասները՝ մեր փրկարարների վերադարձից հետո: