Գլխավոր Միջոցառումներ Անվտանգության մշակույթի ամրապնդումը՝ ուսումնական հաստատություններում

Անվտանգության մշակույթի ամրապնդումը՝ ուսումնական հաստատություններում

2480
Տարածել

Շաբաթվա ընթացքում մարզերում շարունակվել են արտակարգ իրավիճակների թեմայով վարժանքները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Կաթնաղբյուր համայնքում, Կաթնաղբյուրի ու Մաստարայի դպրոցներում ու մանկապարտեզներում, Կոշի, Ավանի ու Լեռնարոտի դպրոցներում անցկացրել են դասախոսություններ «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով։ Կաթնաղբյուր եւ Ակունք համայնքներում դասախոսությանը հաջորդել է «Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանք՝ էլեկտարական շչակի գործարկմամբ։

Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքարի, Վարագավանի, Վերին Ծաղկավանի, Արծվաբերդի միջնակարգ եւ Արծվաբերդի հիմնական դպրոցներում Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն անցկացրել են արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները