Գլխավոր Միջոցառումներ Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը մեկ երկրի ուժերից վեր է, ջանքերի մեկտեղում է...

Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը մեկ երկրի ուժերից վեր է, ջանքերի մեկտեղում է պետք. քննարկում ՃԿՊԱ-ում

800
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր կազմակերպվել էր «Կլիմայի փոփոխությունը եւ աղետների ռիսկի նվազեցումը» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին ՃԿՊԱ տարբեր կրթական ծրագրերի ուսանողներ եւ դասախոսներ: Հիմնական բանախոսը՝ «Հայաստան ծառատունկ» (Armenia Tree Project՝ ATP) բարեգործական հիմնադրամի բնապահպանական բաժնի աշխատակից Նվարդ Գեւորգյանն էր:

Ձեւավորվել է աղետաբեր շղթա. Երկիր մոլորակի բնակչությունն աճում է, պահանջարկն ու սպառումը աճում են, ջերմոցային գազերի արտանետումներն ու ծավալը մթնոլորտում աճում են, կլիմայի փոփոխությունների պատճառներն աճում են, անոմալիաներն աճում են. մի տեղ երաշտ, անապատացում, հողերի դեգրադացիա, մի տեղ ջրհեղեղ, երկու դեպքում էլ աղետ եւ վնաս: Արդեն օգտագործվում է կլիմայական միգրանտ ձեւակերպումը, փորձագետները պնդում են, որ այսօրվա ռազմական բախումներից շատերը հենց ջրի եւ այլ ռեսուրսների համար են, գիտնականները պնդում են, որ եթե բան չարվի, 2055 թվականին «Երկնագույն մոլորակ» անվանված մեր մոլորակը տիեզերքից կարմիր կերեւա եւ այստեղ կյանք լինել-չլինելու հարցը առաջ կգա:

Առավել մանրամասն՝ այստեղ: